ՀՅԴ-ն կոչ է անում քվեարկել Տարոն Մարգարյանի գլխավորած ցանկի օգտին
ПОЛИТИКАՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում աջակցելու է գործընկեր Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
«Այս որոշումը բխում է երկրում որակական փոփոխություններ կատարելու երկու կուսակցությունների համատեղ հանձնառությունից: Մեր ընկերներին ու համակիրներին հորդորում ենք մայիսի 14-ին քվեարկել Տարոն Մարգարյանի գլխավորած ցանկի օգտին:
Կարևորելով գիտակցված քվեով Երևանի ավագանի ձևավորելու անհրաժեշտությունը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ՀՅԴ նեկայացուցիչները իրենց մասով ապահովելու են մեր քաղաքացիների ազատ կամարտահայտությունը:
Ինչպես արդեն հայտարարել ենք՝ պարտավորվում ենք ուշադրության կենտրոնում պահել Երևանի բոլոր հիմնախնդիրները և կարելիության սահմաններում մասնակցել դրանց լուծմանը»,- ասվում է տարածված հայտարարությունում:
Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հայտարարել էր, որ մայիսյան տոներից հետո կստորագրվի ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագիրը:



