Հոքինգը մարդկությանը 100 տարի է տվել Երկիրը լքելու համար
МЕЖДУНАРОДНОЕՀանրահայտ ֆիզիկոս տեսաբան Սթիվեն Հոքինգը հայտնել է, որ գլոբալ աղետի ժամանակ գոյատեւելու համար մարդկությունը պետք է առաջիկա 100 տարիների ընթացքում սկսի գաղութացնել նոր մոլորակներ։
Այս պնդման մանրակրկիտ հիմնավորումները կներկայացվեն «Սթիվեն Հոքինգ, գիտարշավ դեպի նոր Երկիր» նոր վավերագրական ֆիլմում, որը հեռարձակվելու է այս ամռանը BBC հեռուստաալիքով։
Հոքինգը մինչ այդ արդեն հայտնել էր, որ մարդկության համար ժամանակի ընթացքում աճում է գլոբալ աղետի հավանականությունը ու մեծ հավանականությամբ այն տեղի կունենա առաջիկա 1000- 10 000 տարիներին, սակայն դրանից կարելի է խուսափել, եթե մարդիկ սկսեն տեղափոխվել այլ մոլորակներ։
Ֆիզիկոսի կարծիքով մարդկությանը սպառնացող հիմնական վտանգներից են մոլորակի վրա զանազան երկնաքարերի ընկնելը , կլիմայի փոփոխությունները ու միջուկային պատերազմի հնարավորությունը, նաեւ գենետիկ մոդիֆիկացված վիրուսները ու արհեստական ինտելեկտը։



