Ալինա Կիրակոսյանը երգում է Սոչիում՝ ծովի ափին գտնվող ժամանցի կենտրոններից մեկում (տեսանյութ)
ФОТО
Life.panorama.am-ը գրում է.
«Հայաստանի ձայնը 1» նախագծից հայտնի դարձած երգչուհի Ալինա Կիրակոսյանը Life.panorama.am-ին պատմել է նոր տեսահոլովակի եւ արտերկրյա աշխատանքային գործունեության մասին:
«Ոորոշ ժամանակ առաջ Մալխաս ջազ-ակումբում ինձ նկատեցին ու հրավիրեցին Քաթար՝ երկարաժամկետ աշխատանքի: Ինչ խոսք, համաձայնեցի ու շուրջ երկու ամիս երգեցի Քաթարի ամենաառաջատար ջազ ակումբում: Այնուհետեւ առաջարկ եղավ Չինաստանից, որտեղ եւս երկար ժամանակ աշխատեցի, հետո Թեհրան, իսկ այժմ եկել եմ Սոչի, ուր ինձ ամեն ինչ շատ հաճելի է: Դաշնակահար Գարիկ Սարիբեկյանն ու ես ելույթ ենք ունենում ծովի ափի գտնվող ժամանցի կենտրոններից մեկում, այստեղ, հավանաբար, կլինենք մինչ ամռան վերջ, որից հետո կրկին կվերադառնամ Հայաստան: Ի դեպ՝ պետք է ասեմ, որ հաճելի է երգել նաեւ նրանց համար, ովքեր քեզ չեն ճանաչում, այլազգի են, դու նրանց համար նորություն ես ու հետաքրքիր»,- պատմեց Ալինան:
Երգչուհուն կարելի է հիմնականում տեսնել ջազ ակումբներում, իր գործունեությունը սկսել է Մալխաս ջազ-ակումբից, իսկ արդեն հետո սկսել է երգել ոչ միայն այդ, այլեւ երեւանյան այլ ակումբներում եւս:
«Երաժշտությունն իմ մեջ է, ես երգում եմ բոլոր ոճերում, բացի ռաբիզից եւ ժողովրդականից»,- նշեց նա:
Ալինան հաճախակի տեսահոլովակներ չի թողարկում, երկարատեւ դադարից հետո օրերս ներկայացրել է իր նոր՝ «Բավ է» տեսահոլովակը.
«Նախ պետք է ասեմ, որ ուշ-ուշ տեսահոլովակներ թողարկելու պատճառը կայանում է նրանում, որ մի փոքր ավելի դժվար եմ երգեր ընտրում, միշտ ինձ մի բան դուր չի գալիս, իսկ որեւէ աշխատանք կատարելիս՝ ուզում եմ շատ լավը լինի: Չեմ ուզում նմանվել հայկական շոու բիզնեսի միօրինակությանը: Վերջերս գտա շատ օրիգինալ երաժիշտների, ովքեր ինձ համար գրեցին երգ, որի նմանը չկա Հայաստանում: «Բավ է» երգը նվեր է ինձ՝ իմ սիրելի ընկերների կողմից: Երաժշտությունը գրել է Աննա Թադեւոսյանը, ով եւս աշխատում է Մալխաս ջազ-ակումբում՝ որպես երգչուհի, խոսքերը գրել է՝ Վլադիմիր Պողոսյանը, ով հայտնի է «Հայաստանի ձայնը 1»-ից, իսկ գործիքավորումը կատարել է Վահրամ Յանիկյանը, ով մասնակցել է «X-Factor» նախագծին: Մենք ասես մի խումբ ենք դարձել ու նպատակ ունենք միասին ձայնասկավառակ թողարկել»,- պատմեց երգչուհին:

Հետաքրքրվելով, թե ինչու է որոշել տեսահոլովակի հարցում շեշտը դնել մինիմալիզմի վրա, պատասխանեց.
«Չէի ուզում, որ տեսահոլովակս եւս նման լիներ այն ճոխ հոլովակներին, որոնք շատ են մեր օրերում: Ուզում էի մինիմալիստական լուծումներով հետաքրքիր հոլովակ նկարահանել, որտեղ ամեն ինչ անկեղծ կլիներ: Ես ունեմ թիմ, որի հետ աշխատում եմ՝ ի դեմս Հակոբ Հակոբյանի, Արմեն Հովհաննիսյանի, ովքեր եւս համաձայն էին հասարակ ու պարզ տեսահոլովակ նկարահանելուն: Նրանք ինձ շատ են օգնել, ինչի համար շատ շնորհակալ եմ»:
Խոսելով հայկական շոու բիզնեսում տիրող երաժշտության մասին, Ալինա Կիրակոսյանը նկատեց, որ այս ոլորտի բացթողումներն էլ հենց նրան հաճախ են արտերկիր տանում.
«Ես շատ լուրջ եմ վերաբերվում իմ գործին եւ առհասարկ երաժշտությանը: Այս արվեստն ինձ համար հոգեւոր արժեք է ներկայացնում, վատ երաժշտություն ես չեմ ընդունում, քանի որ ինձ համար այս արվեստն ուղղակի աստվածային երեւույթ է: Ես չեմ կարողանում ինձ դեմ գնալ եւ, օրինակ, ուտող մարդկանց առաջ ելույթ ունենալ: Հնեց այս խնդիրների պատճառով էլ հիմնականում դրսում եմ աշխատում, իսկ Հայաստան գալիս եմ՝ կարոտս սփոփելու, քանի որ իսկապես շատ եմ սիրում իմ երկիրը: Գիտեք, երբ այստեղի հայությունը ընկալեց իմ երգած երաժշտությունը, ես հասկացա, որ սուտ է, երբ ասում են, մարդիկ են պահանջում ցածրորակ երաժշտություն: Մարդիկ պահանջում ու սիրում են այն, ինչ նրանց կտաս, իսկ թե ինչ ես տալիս, դա արդեն երգչի ընտրությունն է»,- ավարտեց երգչուհին:






















































1
Доннарумма договорился с «Манчестер Сити»
2
Власти уходят от ответа: кто будет контролировать азербайджанский транзит? «Паст»
3
Сотрудничество стран ЕАЭС в сфере туризма может стать катализатором экономического роста — Лусине Ба...
4
Два мальчика пообещали, что больше не будут драться: Аршак Карапетян
5
В Арташате найдена древнейшая церковь Армении