Որքան են հարկատուները վճարում դեպի Մար-ա- Լագո Թրամփի թռիչքների համար
МЕЖДУНАРОДНОЕAir Force One օդանավով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկու թռիչքների համար Փալմ բիչ, որտեղ գտնվում է նրա Մար-ա-Լագո կալվածքը, ամերիկացի հարկատուները վճարում են ավելի քան 1․2 մլն դոլար։
Ըստ ԱՄՆ ՌՕՈւ տվյալների, փետրվարին Թրամփի թռիչքը Մար-ա-Լագո արժեցել է մոտ 670 հազար դոլար, մարտին՝ երկրորդ թռիչքը՝ 612 հազար դոլար։ Նշված գումարը չի ներառում ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատանքի ու Պենտագոնի տրամադրած օժանդակ մեքենաների տեղափոխման ծախսերը։
Այս տեղեկությունը ներկայացված է Judicial Watch կազմակերպության հրապարակած փաստաթղթերում։ Կազմակերպությունը արդեն երկար տարիներ ուսումնասիրում է նախագահական ուղեւորությունների համար արվող ծախսերը ու կարծում, որ դրանք մեծ բեռ են հարկատուների համար։
Թրամփը մայիսի 5-ին իր Twitter միկրոբլոգում հայտնել է, որ այդ հանգստյան օրերին չի մեկնի Նյու Յորք, ու նշել, որ դա գումարներ խնայող որոշում է։
«Նյու Յորքում իրարանցում առաջացնելու փոխարեն, ես հանգստյան օրերին կաշխատեմ Նյու Ջերսիից իմ տնից։ Դա կտնտեսի երկրի գումարները»,- գրել էր նա։



