ԱՄՆ-ում նախազգուշացում Է տարածվել Նիսի գրոհի սցենարով հնարավոր ահաբեկչությունների մասին. CBS
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային վարչությունը (TSA) մայիսի 4-ին ավտոմոբիլային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունների շրջանում նախազգուշացում Է տարածել առեւանգված ֆուրերի միջոցով երկրում հարձակումներ կատարելու հնարավորության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է CBS հեռուստաընկերությունը, որը ձեռք Է բերել համապատասխան շրջաբերականը:
Դրանում նաեւ բերված Է վիճակագրություն, որին համապատասխան 2014 թվականից ի վեր ահաբեկիչները կատարել են առնվազն 17 հարձակումներ բեռնատար ավտոմոբիլների միջոցով, որոնց հետեւանքով զոհվել Է 173 մարդ եւ տուժել 667-ը: TSA-ն նաեւ առանձին հիշեցրել Է անցյալ տաի Նիսում տեղի ունեցած որբերգության մասին:
2016 թվականի հուլիսի 14-ին Նիսում կատարված ահաբեկչական գործողության ընթացքում արմատական իսլամիստ Մոհամեդ Բուխլելը բեռնատարով մխրճվել Էր մարդկանց բազմության մեջ, որոնք Ֆրանսիայի ազգային տոնի օրը հավաքվել Էին Անգլիական առափնյակում նայելու հրավառությունը: 19-տոննանոց ավտոմեքենայի անիվների տակ զոհվել Էր 86 մարդ, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ: Տարբեր աստիճանի ծանրության վերքեր Է ստացել 458 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



