Boeing-ի մրցակից չինական Comac C919 ինքնաթիռը կատարել Է առաջին թռիչքը
ЭКОНОМИКАՉինական մշակման նոր մարդատար ինքնաթիռը կատարել Է իր առաջին թռիչքը: Հանրանավն օդ Է բարձրացել Շանհայի միջազգային օդանավակայանից: Այդ քաղաքում Է գտնվում Comac պետական ընկերության՝ նոր ինքնաթիռը մշակողի արտադրական կենտրոնի հավաքման գիծը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Իր առաջին թռիչքը C919-ը կատարել Է առանց ուղեւորների, ինքնաթիռում եղել են միայն հինգ հոգի՝ օդաչուները եւ ինժեներները: Comac C919-ը, չինացի արտադրողների մտահղացմամբ՝ պետք Է դառնա Boeing 737-ի եւ Airbus A320-ի իրական մրցակիցը: Հաջողության դեպքում C919-ը կդառնա առաջին չինական միջինմայրուղային ինքնաթիռը, որին կհաջողվի դուրս գալ ավիափոխադրումների համաշխարհային շուկա:
Ինքնաթիռն սկսել են մշակել տակավին 2008 թվականին, սակայն գործարկումը մի քանի անգամ հետաձգվել Է: Դա նեղ ֆյուզելաժով ինքնաթիռ Է՝ սալոնում մեկ կենտրոնական անցումով, որը կարող Է ինքնաթիռ վերցնել մինչեւ 168 ուղեւոր:
Այն կթռչի մինչեւ հինգուկես հազար կիլոմետր տարածություն: Չինաստանի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ ինքնաթիռի արժեքը կկազմի շուրջ 50 միլիոն դոլար՝ Boeing 737-ի կամ Airbus A320-ի գնի կեսից պակաս:
C919-ը հավաքվել Է Չինաստանում, բայց մեծ քանակությամբ ներմուծվոող տեխնոլոգիաների, օրինակ՝ ֆրանս-ամերիկյան արտադրողի CFM շարժիչների օգտագործմամբ: Հաղորդվում Է, որ նախապես պատվիրված Է արդեն 500 ինքնաթիռ ինչպես Չինաստանի, այնպես Էլ արտասահմանյան 23 ավիաընկերությունների համար:
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
3
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
4
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США
5
Новые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями от...



