Ֆրանսիացի ընտրողների քառորդ մասը չի մասնակցի ընտրությունների երկրորդ փուլին. հարցում
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիացի ընտրողների քառորդ մասը ձեռնպահ կմնա նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկելուց, քանի որ համակրանք չի տածում երկու թեկնածուների՝ «Ազգային ճակատ» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի եւ կենտրոնամետ Էմանուել Մակրոնի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը վկայում են Odoxa ընկերության հարցման տվյալները:
Ուսումնասիրության մեջ նշվում Է, որ ընտրությունները մտադիր Է անտեսել հիմնականում ձախ կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչների ընտրազանգվածը, որոնք պարտություն են կրել առաջին փուլում:
Odoxa-ի տվյալներով, ընտրությունների երկրորդ փուլին ընտրողների մասնակցության կանխատեսվող տոկոսն ամենացածրերից մեկը կդառնա Հինգերորդ հանրապետության ողջ պատմության ընթացքում:
Ընկերությունն առցանց-հարցումը մայիսի 4-ին անցկացրել Է ընտրելու իրավունք ունեցող 998 քաղաքացիների շրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` Reuters
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



