Կուրտ Ռասելը եւ Գոլդի Հոունը անվանական աստղեր են ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
СПОРТԿուրտ Ռասել եւ Գոլդի Հոուն հոլիվուդյան զույգն անվանական աստղեր Է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռասելը եւ Հոունը քաղաքացիական ամուսնության մեջ են ավելի քան 30 տարի՝ առաջին անգամ հանդիպելով դեռ 1968 թվականին: Մեծարման արարողությանը ներկա են եղել Հոունի դուստրը՝ դերասանուհի Քեյթ Հադսոնը եւ ռեժիսոր Քվենտին Տարանտինոն, որի ֆիլմերում քանիցս նկարահանվել Է Ռասելը:
«Մենք ասես հենց նոր ենք ամուսնացել: Մենք երբեք երկուսով ներկա չենք եղել նման արարողության»,-կատակել Է 71-ամյա Հոունը, որի խոսքը մեջբերում Է Telegraph թերթը:
«Ես քեզ պարտական եմ իմ ողջ կյանքով»,-իր հերթին հայտարարել Է 66-ամյա Ռասելը:
Ներկայում «Փառքի ծառուղում», որը գտնվում Է Հոլիվուդյան բուլվարում եւ Վայն փողոցում, դերասանների, երաժիշտների, պրոդյուսերների, տնօրենների եւ բազմաթիվ այլ մարդկանց ավելի քան 2,5 հազար անվանական աստղերն են, որոնք ավանդ են ներդրել զվարժանքի ինդուստրիայում եւ արվեստի մեջ: «Փառքի ծառուղին» Լոս Անջելեսի տուրիստական գլխավոր տեսարժան վայրերից մեկն Է, ուր տարեկան 10 մլն մարդ Է այցելում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
4
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
5
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...



