Ֆրանսիայում ընտրությունների անվտանգությունը կապահովեն 50 հազար ոստիկաններ
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար գործի կդրվեն 50 հազար ոստիկաններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV-ն:
Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայի տվյալների համաձայն, մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանման համար կուղարկվեն իրավապահ մարմինների 12 հազար աշխատակիցներ: Նրանցից 5 հազարը հերթապահելու են հենց ընտրատեղամասերում դրանց աշխատանքի ժամերին, ինչպես նաեւ փակվելուց հետո՝ ձայների հաշվման ընթացքում:
Ինչպես նշում են հատուկ ծառայություններում, պարեկները կտեղաբաշխվեն այնպես, որ հնարավորություն ունենան մի քանի րոպեում միջադեպի վայր ժամանել Փարիզի ցանկացած կետում:
Բացի այդ, լրացուցիչ կարգախմբեր կուղարկվեն նախագահի թեկնածուների ընտրական շտաբների հսկողության համար:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին:
Լուսանկարը` Reuters
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



