Նորածին հնգյակի ծնողները մի շարք օգնություններ են ստացել
ОБЩЕСТВОArmtimes.com-ը գրում է.
Մայիսի 3-ի լուսաբացին Երեւանում ծնված հնգյակի ծնողներն արդեն սկսել են տարբեր կազմակերպություններից աջակցություններ ստանալ:
Երիտասարդ հայրը` Վարդան Կարապետյանը, մեր զրույցում տեղեկացրեց, որ «Ալֆա ֆարմը» եւ «menu.am»-ը նվիրել են 500 հազար դրամ արժողությամբ սերտիֆիկատ, ի դեպ` նորածինների անունները վրան գրված:
Փոքրիկների հարազատներն այդ սերտիֆիկատով հնարավորություն կունենան «Ալֆա ֆարմ» դեղատնային ցանցից երեխաների համար տակդիրներ ստանալ, իսկ «menu.am»-ն էլ տակդիրները կառաքի Մեծամորում ապրող ընտանիքի տուն:
««Ֆաստ Կրեդիտն» է գալու շնորհավորելու եւ 500 հազար դրամ պարգեւ շնորհելու: Ես այդ կազմակերպությունում եմ աշխատում»,- ասաց 24-ամյա Վարդանը: Նաեւ հավելեց, որ «Էրիս» անվանումով կազմակերպությունն էլ իր հաշվեհամարն է վերցրել:
Ի դեպ, այն մարդկանց համար, որոնք կցանկանա երիտասարդ այս ընտանիքին ֆինանսապես աջակցել նորածին հինգ երեխաներին մեծացնելու հարցում, ներկայացնում ենք հնգյակի հոր հաշվեհամարը:
220521072573000 ՀՀ դրամ
Ստացող` Վարդան Կարապետյան



