Եռօրյա այցով Թբիլիսի Է ժամանում եվրակոմիսար Յոհաննես Հանը
МЕЖДУНАРОДНОЕՀարեւանության եվրոպական քաղաքականության եւ ԵՄ-ի ընդլայնման հարցերի եվրակոմիսար Յոհաննես Հանը մայիսի 4-ին եռօրյա այցով ժամանում Է Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը՝ վկայակոչելով արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Այցի ընթացքում եվրոկոմիսարը մայիսի 5-ին հանդիպումներ կանցկացնի Վրաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաեւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ:
«Հանդիպումների ընթացքում կողմերը կքննարկեն Եվրամիության հետ Վրաստանի համագործակցության գերակա հարցերը, ինչպես նաեւ այն բարեփոխումները, որոնք Վրաստանում անցկացվում են Ասոցացման համաձայնագրի շրջանակներում: Նաեւ քննարկվելու են Վրաստանի սպասումները «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովից, որը պլանավորված Է Բրյուսելում այս տարվա նոյեմբերին»,-ասել Է ԱԳ նախարարության ներկայացուցչուհին:
Այցի ընթացքում ծրագրված Է «Տեխնիկական համագործակցության մեխանիզմ» ֆինանսական համաձայնագրի ստորագրումը, որը 32 մլն եվրոյի չափով օգնություն Է նախատեսում Վրաստանին Ասոցացման վերաբերյալ համաձայնագրի իրականացման համար, հաղորդել Է Sputnik-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



