Անաիս Սարդարյանը՝ «Քիթը» ներկայացման և հեռուստատեսային աշխատանքի մասին
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է
Այսօր Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում Անաիս Սարդարյանը, Սոնա Մաթեւոսյանն ու Սյուզաննա Հովհաննիսյանը հերթական անգամ կխաղան Նիկոլայ Գոգոլի «Քիթը» ներկայացումը: Life.panorama.am-ին Անաիս Սարդարյանը պատմել է ներկայացման կարեւորության եւ այս շրջանի իր գործունեության մասին:
««Քիթը» ներկայացումն արդեն երկար ժամանակ է, ինչ խաղում ենք: Առաջինը ուսանողական տարիներին ենք խաղացել, հետո երբեմն-երբեմն ընդմիջումներ են եղել, իսկ վերջերս արդեն Տիկնիկային թատրոնում խաղալուց հետո, Ռ. Բաբայանից առաջարկ ստացանք, որ այն մտնի թատրոնի ռեպերտուարային ներկայացումների շարքը: Սա, բնականաբար, մեծ ձեռքբերում է մեզ համար, քանի որ ամեն անգամ այն ներկայացնելիս, անասելի հաճույք ենք ապրում»,- պատմեց Անաիսը:
Խոսելով ներկայացման մասին՝ դերասանուհին նկատեց.
«Քանի որ Գոգոլի այս ստեղծագործությունը պիես չէ, այն ադապտացրել ու պիես ենք դարձրել: Բեմադրող ռեժիսորն է Սամսոն Մովսիսյանը, ով շատ տաղանդավոր է եւ ամեն տարի արժանանում է «Արտավազդ» մրցանակի, այս ստեղծագործությունն անասաելի հետաքրքիր է ներկայացրել: Ի դեպ՝ ասեմ, որ խաղում ենք հին ռուսերենով, ինչը շատ բարդ է: Մենք որոշեցինք լեզուն չփոխել, քանի որ Գոգոլի դեպքում որոշ իմաստային նրբերանգներ եւս կփոխվեին: Երեքս էլ ջանք ու եռանդ չենք խնայել, թեեւ մենք էլ շատ լավ ենք տիրապետում ռուսերենին: Բացի լեզուն, մենք ամեն մեկս 5-6 կերպար ենք մարմնավորում այն դեպքում, երբ ներկայացումը տեւում է մոտ մեկ ժամ: Հպարտությամբ պետք է ասեմ, որ մեզ բարդությունները չեն վախեցրել, եւ մենք ամեն բան անում ենք մեծ հաճույքով»:
Դերասանուհու խոսքով՝ «Քիթը» ներկայացումն այսօր էլ ակտուալ է, քանի որ այն պատմում է երեկվա, այսօրվա ու վաղվա մասին: Այն կոմերցիոն աշխատանք չէ, Անաիսի համոզմամբ՝ այս ներկայացումից մարդիկ շատ բան կարող են սովորել:
Հետաքրքրվելով, թե Անաիս Սարդարյանը ի՞նչ զբաղվածություն ունի այժմ, քանի որ երկար ժամանակ է, ինչ նոր նախագծերում նրան չենք տեսնում, պատասխանեց.
«Վերջին տարիներն շատ ակտիվ եմ աշխատել ու հիմա ինքս ինձ մի քիչ հանգիստ եմ պարգեւել: Այս պահին ավելի շատ կենտրոնացել եմ տնօրեն-պրոդյուսեր աշխատանքի վրա, շուտով մի նախագիծ եթերում կլինի, որով ինքս եմ զբաղվել: Այս աշխատանքը եւս ինձ հետաքրքրում է, ինձ դուր է գալիս այն, ինչ ես անում եմ: Իհարկե, դեռեւս չեմ բացահայտի, թե ինչ նախագծի մասին է խոսքը, ամեն ինչ ապագայում պարզ կդառնա»:
Անաիսի խոսքով՝ շուտով կրկին եթերում կլինի իր եւ Անդրանիկ Հարությունյանի «Մանկուց երազել եմ» հաղորդաշարը.
«Հիմա թե ես, թե Անդրանիկը զբաղված ենք, բայց շուտով մենք կրկին կվերադառնանք եթեր: Ասեմ, որ անակնկալներ են սպասվում մեր հեռուստադիտողին, ունենալու ենք նոր ու հետաքրքիր հյուրեր, ովքեր յուրօրինակ կերպով կպատմեն իրենց մանկության երազանքների մասին»,- ավարտեց դերասանուհին:
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
5
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...



