ՌԴ-ն, Թուրքիան եւ Իրանը հուշագիր ստորագրեցին Սիրիայում ապաԷսկալացման գոտիների ստեղծման մասին
МЕЖДУНАРОДНОЕ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը «Աստանա-4» հանդիպման լիագումար նիստում հուշագիր են ստորագրել Սիրիայում ապաԷսկալացման գոտիներ ստեղծելու մասին, ինչի մասին հայտնել Է «Ինտերֆաքս-Ղազախստան»-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փաստաթուղթն ստորագրել են պատվիրակությունների ղեկավարները. Ռուսաստանի կողմից՝ սիրիական կարգավորման խնդրով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, Թուրքիայի կողմից՝ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հարցերով արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը, Իրանի կողմից՝ արաբա-աֆրիկյան երկրների գործերով արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ջաբերի Անսարին:
Ընդ որում սիրիական զինված ընդդիմության պատվիրակության երկու անդամներ ցուցադրաբար լքել են «Աստանա-4» հանդիպման լիագումար նիստը:
Զինված ընդդիմության պատվիրակության ղեկավար Մուհամեդ Ալուշը լիագումար նիստին չԷր ժամանել:
Ավելի վաղ մայիսի 3-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեբ Թայիփ Էրդողանը քննարկել են լարվածության նվազեցման չորս գոտիների ստեղծումը՝ Սիրիայի Իդլիբի նահանգում, Հոմս քաղաքից դեպի հյուսիս, Արեւելյան Գուտայում եւ երկրի հարավում:
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и Мира
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



