Հարկային եկամուտների աճը շարունակվում է. ապրիլին հավաքագրվել է 107.5 մլրդ դրամ
ОБЩЕСТВОՀՀ կառավարությունը շարունակում է ապահովել նախատեսված հարկային եկամուտների հավաքագրումները՝ պետական բյուջեի չճշգրտված ցուցանիշներին համապատասխան: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ի սկզբանե 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված էր տարեկան կտրվածքով ապահովել 1 տրիլիոն 135 մլրդ դրամի հարկային եկամուտի հավաքագրում, սակայն Արամյանը հիշեցրեց, որ ապրլին այդ ցուցանիշն ավելացվել է 50 մլրդ դրամով:
«Այդ առումով մենք ճշգրտեցինք ծրագիրը, այսինքն՝ 1 տրիլիոն 135 մլրդ-ի ծրագիրը շուրջ 50 մլրդ-ով ավելացավ: Իհարկե, կան որոշակի վերապահումներ, որ տարեվերջին հնարավոր է չկարողանանք այդ ցուցանիշին հասնել, մենք դա գիտակցում ենք: Այնուամենայնիվ, ապրիլին մեր գործընկերների ջանքերի արդյունքում հավաքագրումները ցույց տվեցին, որ շարունակում ենք ապահովել այն միտումները, որոնք առաջին եռամսյակում դրսևորվել են»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արամյանը՝ ավելացնելով, որ ապրիլին հավաքագրվել է 107.5 մլրդ դ րամի հարկային եկամուտ, նախորդ տարվա 97 մլրդ-ի փոխարեն:
Այսինքն, նախարարի խոսքով, 107.5 մլրդ ծրագրային ցուցանիշի ապահովումն այնքան է, որքան կառավարությանն անհրաժեշտ է հասնելու 1 տրիլիոն 187 մլրդ դրամի ճշգրտված ցուցանիշին:



