Կառավարության գործունեությունը միտված է արտագաղթի պատճառների վերացմանը. Գագիկ Եգանյան
ОБЩЕСТВОՀայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը վստահեցնում է, որ ՀՀ կառավարության ողջ գործունեությունը միտված է արտագաղթի պատճառների վերացմանը: Այդ մասին Եգանյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: «Եթե խոսենք արտագաղթի մասին, ապա 1992-1994 թվականները մենք անվանում ենք զանգվածային արտագաղթի տարիներ, 1995-2001 թվականներին դեռևս բարձր էին արտագաղթի ծավալները՝ ունեցանք շուրջ 250 հազարի հասնող բն ակչության կորուստ, իսկ 2002-ից մինչև այս ժամանակահատվածը գրեթե նույն տարեկան մակարդակի վրա է արտագաղթը՝ մինչև 29-30 հազար», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Եգանյանը:
Հարցին՝ քննարկվում է՝ ի՞նչ պետք է անել, որ մարդիկ չհեռանան Հայաստանից, Միգրացիոն ծառայության պետը նշեց, թե պայքարել արտագաղթի դեմ,նշանակում է պայքարել այդ երևույթը առաջացնող պատճառների դեմ: «Ըստ հետազոտությունների, արտագաղթի առաջին հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական դաշտում է: Հետազոտությունները ֆիքսում են, թե ինչ պատճառներով են մարդիկ արտագաղթում՝ աշխատատեղի բացակայություն, ցածր աշխատավարձ, հեռանկարի բացակայություն, արդարության բացակայություն», -նկատեց Եգանյանը՝ հավելելով, որ եթե ցանկանում ենք այս երևույթի ծավալն երը փոքրանա, ուրեմն պետք է այս պատճառները վերացնել։
Եգանյանը հավաստմամբ, հենց դրան է միտված կառավարության ողջ գործունեությունը և դա այնպիսի հարց չէ, որ մեկ տարվա մեջ կատարվի։



