«Սևանի Իշխան»-ը կազատվի մաքսատուրքից, իսկ ԱԱՀ-ի վճարումը կհետաձգվի 3 տարով
ОБЩЕСТВОՀՀ կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում «Սևանի Իշխան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրեց ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու և ավելացված արժեքի հարկը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն:
«Ծրագրի շրջանակում «Սևանի Իշխան»-ը կներդնի 682 մլն դրամ, ինչի արդյունքում կստեղծվի 23 նոր աշխատատեղ՝ միջինը 290 հազար դրամ աշխատավարձով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Ընկերությունը կհամալրի մանրաձկան և վերամշակման արտադրությունների անհրաժեշտ սարքավորումները, առաջիկա տարիների ընթացքում կստեղծի սելեկցիոն տնտեսություն:
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Լավ գործարք է»:



