Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. «Ջիպը» հայտնվել է Որոտան գետում
ОБЩЕСТВОShamshyan.com-ը գրում է
Այսօր՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում Toyota մակնիշի 022 ԼԼ 02 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մի տղամարդ և մի կին տեղում մահացել են, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ, ով այս պահին վթարի մասին հեռախոսով տեղեկություններ է փոխանցում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանին։
Շարունակությունը՝ այստեղ



