Վանաշենի դպրոցականները կմասնակցեն Սպորտլանդիայի հանրապետական փուլին
ОБЩЕСТВОԱրարատի մարզի Վանաշեն համայնքի դպրոցականներն իրավունք նվաճեցին մայիսին մասնակցելու Երեւանում կայանալիք դպրոցականների Սպորտլանդիայի հանրապետական փուլին: Ապրիլի 28-ին Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացած Սպորտլանդիայի մարզային փուլին մասնակցեցին տարածաշրջանային փուլում հաղթած 1-3 դասարանցիները: Մրցույթն ավարտվեց հետեւյալ արդյունքներով. առաջին տեղ՝ Վանաշենի, երկրորդ տեղ՝ Դիմիտրովի, երրորդ տեղ՝ Արարատ քաղաքի Պարույր Սեւակի անվ. հիմնական դպրոցներ:
Սպորտլանդիայի երկրորդ օրը՝ ապրիլի 29-ին պայքարը ծավալվեց 4-7-րդ դասարանցիների միջեւ: Առաջին տեղը զբաղեցրեց դարձյալ Վանաշենի, երկրորդ տեղում Արտաշատի թիվ 5, երրորդում՝ Արարատ քաղաքի թիվ 2 դպրոցների թիմերն էին:
Երկու օրվա ընթացքում մրցույթին մասնակցեցին վեց դպրոցների 60 աշակերտ: Նրանք իրենց ուժերը չափեցին վեց վարժություններում. փոխանցումավազք արգելքները հաղթահարելով, փոխանցումավազք մարմնամարզական օղակներով, օլիմպիական խորհրդանիշի հավաքում եւ այլն:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գլխավոր մրցավար Գրիգոր Սիմոնյանը նշեց, որ դպրոցականները եւ մարզիչները համառորեն պայքարեցին հաղթանակի հասնելու համար: Նա գոհ էր մարզիչների տարած աշխատանքից, ովքեր լավ նախապատրաստել են թիմերը, եւ իրենց պատրաստակամությամբ երեխաներին եւս տրամադրում են անպայման հաղթանակի հասնելու: «Ես ուրախ եմ, որ սպորտը գնալով ավելի է մտնում մեր կենցաղ, եւ ամեն ընտանիք մտածում է երեխային որեւէ սպորտաձևով պարապել տալու մասին: Սպորտլանդիայի հանդեպ ևս աստիճանաբար մեծանում է հետարքրությունը: Դա նաեւ մարզիչների հաղթանակն է»,-ընդգծեց Սիմոնյանը:
Սպորտլանդիա մարզական միջոցառման կազմակերպման նպատակն է անհատի բազմակողմանի եւ ներդաշնակ զարգացումը, դպրոցական երեխաների առողջության ամրապնդումը, առողջ ապրելակերպի ձեւավորման գործում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի դերի բարձրացումը: Այն միաժամանակ ձեւավորում է դպրոցական տարիքի երեխաների շրջանում տարբեր մարզաձեւերով մարզվելու կողմնորոշում:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



