Facebook-ի լսարանը հասել Է 1,94 մլրդ մարդու
ОБЩЕСТВО Facebook սոցիալական ցանցի օգտատերերի թիվն աշխարհում հասել Է 1,94 միլիարդի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի վերաբերյալ այդ ընկերության՝ մայիսի 3-ին հրապարակված կորպորատիվ հաշվետվության մեջ:
Նշվում Է, որ ամսական թեկուզեւ մեկ անգամ սոցցանց մտնող մարդկանց թիվն այս տարվա մարտի 31-ի դրությամբ կազմել Է 1,94 մլրդ: 2016 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ նման օգտատերերը 1,65 մլրդ Էին, աճը կազմել Է 17 տոկոս:
Ընդ որում ներկայում մոտավորապես 1,28 մլրդ մարդ Facebook մտնում Է ամեն օր: Ցուցանիշը 18 տոկոսի աճ Է արաձնագրել անցյալ տարվա առաջին եռամսյակի տվյալների համեմատությամբ: Այն ժամանակ նման օգտատերերի թիվը 1,09 միլիարդ Էր:
Հաշվետու ժամանակաշրջանում Facebook-ի հասույթը կազմել Է 8,03 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 3,06 մլրդ դոլար: Երկու ցուցանիշներն Էլ գերազանցել են վերլուծաբանների սպասումները եւ ավելացել 2016 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ: Այն ժամանակ հասույթը կազմել Էր 5,38 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 1,73 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



