Առաջիկա ընտրություններին ընտրակաշառք ավելի քիչ կբաժանվի. «Ժամանակ»
ПОЛИТИКА««Այն, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ' գուցե հեշտացնի ընդդիմության անելիքը, բայց հնարավոր է նաև ամբողջ սպեկտորը չփակի և ընտրազանգվածի մի մաս մնա չկողմնորոշված»,- «ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ռուբեն Սարգսյանը:
Նրա խոսքերով' կա որոշակի հուսահատվածություն, պասիվություն և առաջիկա ընտրությունները հանրությանը շատ ավելի քիչ են հետաքրքրում, քան խորհրդարանական ընտրությունները:
«Ուստի կարծում եմ' մասնակցությունը ավելի քիչ կլինի»,- ընդգծեց նա:
Ռուբեն Սարգսյանը կարծում է, որ առաջիկա ընտրություններում իշխանությունը ընտրակաշառքի մեթոդին շատ ավելի քիչ կդիմի. «Ֆինանսական հոսքերը, կարծում եմ, պակասել են խորհրդարանական ընտրություններում: Կարելի է կանխատեսել, որ ավելի քիչ կբաժանվի, քան Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ»»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



