Չինաստանը պատրաստ է ոչնչացնել ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանությունը
МЕЖДУНАРОДНОЕՉինացի զինվորականները կարող են «լուրջ զենք» օգտագործել ամերիկյան «THAAD» հակահրթիռային համակարգին հարվածելու համար Հարավային Կորեայում: Այս մասին գրում է «Звезда» հեռուստաընկերությունը՝ հղում տալով «Daily Star»-ին, ով վկայակոչում է ռազմական վերլուծաբան Լի Ցզեիին:
«Պեկինը նաև կարող է էլեկտրամագնիսական իմպուլսիվ մատական գլխիկներ օգտագործել, որպեսզի ոչնչացնի «THAAD»-ի ռադարային համակարգը»,- հայտնել է Ցզեն:
Նա հավելել է, որ Պեկինը կարող է դիմել ավանդական մոտակա և միջին ռադիուսներով հրթիռներին ԱՄՆ-ին վնասելու համար: Մայիսի 2-ին Չինաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Գեն Շուանը հանդես էր եկել «THAAD» հակահրթիռային համակարգը Հարավային Կորեայում անհապաղ ապաակտիվացնելու կոչով: Պաշտոնյան հայտնել էր, որ Պեկինը բոլոր անհրաժեշտ միջոցները կկիրառի «Չինաստան ազգային հետաքրքրություններն ապահովելու համար»:



