Որոշ ելույթներից և խոսքերից Երևանը կորցնելու վտանգ եմ զգում. Ռոլանդ Շառոյան (տեսանյութ)
ВИДЕО1in.am-ը գրում է.
«Առաջիկայում Երևանի ավագանու, քաղաքապետի ընտրություններ են, ի՞նչը չի հերիքում մայրաքաղաքում, ինչի՞ հետ չեք հաշտվում. «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, գրող, լրագրող Ռոլանդ Շառոյանն ընդգծեց, որ ինքը մայրաքաղաքը սիրում է երկու իմաստով. «Մեկը խնկելի իմաստով՝ որպես վերջին և հավերժական մայրաքաղաք, որովհետև տասնյակից ավելի մայրաքաղաքներ կորցրած ժողովրդի զավակը, որ 50 տարի է, ապրում է մայրաքաղաքում, անշուշտ, այդ զգացողությունը պիտի ունենա:
Ես կարոտախտ չունեմ 60-ականների Երևանի հանդեպ… Ես ամեն օր զարգացող Երևանն եմ սիրում և անընդհատ զարգացող մայրաքաղաք եմ տեսել»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Երևանը դարձել է պճնամոլ քաղաքաք, մինչդեռ խնդիրներն անլուծելի են մնացել, Շառոյանն արձագանքեց. «Ընդունելի չէ, որ որևէ մեկը ճաշակ թելադրի, ասի՝ Երևանը պետք է իմ ճաշակով լինի: Ինձ ուրախացնում է, օրինակ, որ հենց այն տեղում, որտեղ նստած ենք, աղբ, տգեղություն, անճաշակություն էր, իսկ հիմա գեղեցիկ այգու է վերածվել»:
Ռ. Շառոյանը նշեց, որ միտինգային տրամադրությունները դեռ մեր մեջ են, հնչում են ելույթներ, և որոշ ելույթներից և խոսքերից Երևանը կորցնելու վտանգ է զգում: Նրա խոսքով՝ պետք է հնարավորություն տալ մայրաքաղաքի զարգացման ճանապարհ ստեղծողներին:
Մանրամասները՝ տեսանյութում:




















































