Քրդերն իրենց հսկողության տակ են վերցրել սիրիական Տաբկայի 95 տոկոսը
МЕЖДУНАРОДНОЕ«Սիրիական ժողովրդավարական ուժերը», որի հիմքը կազմում է քրդական աշխարհազորը, շարունակում է սիրիական Տաբկա քաղաքի ազատագրումը ԻՊ խմբավորումից ու արդեն վերահսկում է քաղաքի տարածքի 95 տոկոսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Եփրատի բարկությունը» գործողությունը Տաբկայում լիահուն շարունակվում է, քաղաքի 95 տոկոսը մաքրված է, ԻՊ տասնյակ անդամներ ոչնչացվել են»,- ասվում է քրդական աշխարհազորի հաղորդագրության մեջ։
Քրդական աղբյուրների տվյալներով՝ ԻՊ մնացորդները Եփրատ գետի ափին գտնվող թաղամասերում են մնացել ու հիմա աշխարհազորը գրոհում է այդ թաղամասերի վրա։
Տաբկայի ու ԻՊ-ի «սիրիական մայրաքաղաք» Ռաքքայի ազատագրումը «Սիրիական ժողովրդավարական ուժերի» հայտարարած «Եփրատի բարկությունը» գործողության մի մասն էր։ Գործողությունը սկսվել է 2016-ի նոյեմբերի 5-ին։ Այն իրականացվում է ամերիկյան ավիացիայի ու հատուկ նշանակության ջոկատի օգնությամբ։ Դա իր հերթին առաջացրել է պաշտոնական Դամասկոսի բողոքը, ոը շեշտում է, որ ամերիկացիները գործում են առանց սիրիական իշխանությունների համաձայնության, ու նրանց ներկայությունը Սիրիայի հյուսիսում, ըստ էության, ինտերվենցիա է։



