Պուտինը և Էրդողանը պայմանավորվածություն են ձեռք բերել C-400-ի մատակարարման շուրջ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 3-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանից C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ինչպես ռազմա-տեխնիկական համագործակցության վերաբերյալ մյուս հարցերի քննարկումը, այնպես էլ C-400-ի մատակարարման հետ կապված քննարկումները ընթացել են դրական միտումներով:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանն մարտի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը ևս քննարկել էին Անկարային C-400 համալիրների մատակարարման հնարավորությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



