Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Դեղագործության ոլորտի նոր կանոնագիրքը կարգավորում է ոլորտում առկա մի շարք չարաշահումներ

ОБЩЕСТВО

 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, կարևորելով դեղագործության ոլորտում առկա մի շարք խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը, ոլորտում գործող տնտեսավարողների համար մշակել է բարեխիղճ վարքագծի կանոնագիրք:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն կկարգավորի սուբյեկտների փոխհարաբերությունները, առաջացած խնդիրները, ինչպես նաև կխրախուսի մրցակցային վարքագծի արդար, բարեխիղճ և հավասար կանոնների ստեղծմանը:

Այդ նպատակով մայիսի 3-ին ՏՄՊՊՀ-ում տեղի ունեցավ քննարկում դեղագործության ոլորտում գործունեություն ծավալող մարմինների հետ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով` կանոնագրքի նպատակն է կարգավորել դեղագործական ընկերությունների և բուժհաստատությունների միջև հարաբերությունները` սահմանելով կոնկրետ էթիկայի կանոններ:

«Այն բոլոր դեղագործական ընկերությունները, որոնք կընդունեն կանոնագրքի պահանջները, կհամարվեն բարեխիղճ տնտեսավարողներ, իսկ ովքեր չեն ընդունի` մենք կհամարենք, որ այդ տնտեսավարողները ինչ-որ բան են ուզում թաքցնել, մտահոգ են իրենց վարքագծի համար, և նրանք կհամարվեն ռիսկային: Բնականաբար, դեղագործական ոլորտում մեր ուսումնասիրությունների ժամանակ այս հանգամանքը հաշվի կառնենք, և ռիսկային համարված տնտեսավարողների հանդեպ կլինենք ավելի խիստ, իսկ նրանց վարքագծի նկատմամբ` շատ ավելի ուշադիր»,- ասաց Շաբոյանը:

 «Էսկուլապ» դեղագործական ընկերության տնօրեն Գագիկ  Գրիգորյանի խոսքով` դեղերի մասին օրենքը հիմնականում կարգավորում է իրավաբանական անձ-պետություն հարաբերությունները, սակայն օրենքը չի նախատեսում ձեռներեցների փոխհարաբերությունների կարգավորում:

«Ես շատ ուրախ եմ, որ կանոնակարգում նշված  է իրավաբանական անձանց միջանձնային հարաբերությունների կարգավորման մասին: Սա գալիս է լրացնելու դեղերի մասին գործող օրենքը: Կարևոր է նաև դեղերի ոչ  պատշաճ դուրսգրմանն անդրադառնալը: Ողջունում եմ, որ կանոնագրքում դրված է առողջապահական հիմնարկների հետ հարաբերությունների հարցը»,- ասաց Գրիգորյանը`ուրախություն հայտնելով, որ կանոնագիրքը կարգավորելու է նաև ոլորտի խաղացողների`ներկրողների, մատակարարների, դեղատների, նաև առողջապահական հիմնարկների միջև փոխհարաբերությունները:

«Ալֆա Ֆարմ» ՓԲԸ տնօրեն Միքայել Մարկոսյանը դրական արձագանքեց նախագծին:

«Ողջունում ենք դեղագործական ոլորտի կառուցման մեջ մրցակցային հարաբերությունները կարգավորելու ցանկացած քաղաքակիրթ մոտեցում: Չնայած կանոնագրքում կա բարելավումների ընդգրկման կարիք, այնուամենայնիվ, ամենակարևոր հարցը մասնակիցների ընդգրկման հարցն է. թե ինչքան մասնակիցներ կներգրավվեն կանոնագրքի վերջնական ընդունման ժամանակ, քանի որ եթե մասնակիցների քանակը լինի սահմանափակ, ապա այն չի ծառայի իր նպատակին: Այդ պատճառով մեզ համար դա չափազանց կարևոր է»,-ընդգծեց Մարկոսյանը:

Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանի խոսքով` դժբախտաբար ոլորտում հանդիպում են բժիշկների կողմից դեղերի կամ բժշկական պարագաների գնման համար հաճախորդների ուղղորդում կոնկրետ ընկերություն: Զաքարյանի կարծիքով` այդ խնդրի կարգավորումը, որպես այդպիսին, հնարավոր չէ, քանի որ խոսակցությունն ընթանում է երկու անձերի միջև և փակ դռների ետևում:

«Խոսքը բժշկի մասնագիտական պատշաճության, բարոյականության մասին է: Եթե մարդ պատշաճ ձևով չի վերաբերվում իր հաճախորդներին, սպառողներին, ապա այն կարող է լինել ոչ միայն դեղագործական ոլորտում: Դրա համար էլ այս կանոնագիրքը կարող է գոնե մասսայականացնել, ինչ-որ ձևով քարոզել ավելի պատշաճ աշխատել: Եթե կազմակերպություններն ընդունեն կանոնագրքում առանձնացրած պատշաճ գործելու սկզբունքները, գուցե իրենք ինքնակառավարման սկզբունքով թույլ չտան նմանատիպ վարվելաձև: Կարծում եմ, դրա մասին հարկավոր է բարձրաձայնել և սպառողներն էլ պահանջեն բժիշկներից դեղատոմսերում նշել այն, ինչ հարկավոր է իրականում: Շատերը ուղղակի տեղյակ չեն դրանից, և շատերը բժշկի կարծիքն ընդունում են որպես վերին ճշմարտություն»,- ասաց Սամվել Զաքարյանը:

Ամփոփելով քննարկումը` ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ դեղագործական ոլորտի էթիկայի կանոնագրքի նպատակն է կանխարգելել այն բոլոր բացասական երևույթները, որոնք առկա են դեղագործական ընկերությունների և բուժհաստատությունների գործունեության մեջ: Նրա խոսքով` մեր իրականության մեջ քիչ չեն դեպքերը, երբ դեղագործական ընկերությունները պայմանավորվում են բուժհաստատությունների հետ և տարբեր միջոցներով շահագրգռում են, որպեսզի բժիշկները դեղատոմսեր դուրս գրելիս նշեն տվյալ ընկերության կողմից ներկրվող դեղամիջոցների կամ բժշկական պարագաների անո ւնները: Շաբոյանի դիտարկմամբ` այն առաջին հերթին վնաս է հասցնում սպառողների շահերին, քանի որ նրանք զրկվում են այլընտրանքից և ստիպված ձեռք են բերում դեղեր տվյալ ընկերություններից և դրանց պայմաններով, ինչպես նաև մրցակցային անհավասար պայմաններ են ստեղծում շուկայում, իսկ բարեխիղճ տնտեսավարողները դուրս են մնում շուկայից:

«Դեղագործական կանոնագրքի պահանջներից է, որ դեղագործական ընկերությունները իրավունք չունեն նվերներ, անձնական օգտագործման իրեր, փող առաջարկել բուժաշխատողներին: Կարող են միայն ցածր արժեքով հուշանվերներ առաջակել, այն էլ, եթե դրանք առնչվում են առողջապահության ոլորտի մասնագետի մասնագիտական գործունեության հետ: Այս փաստաթուղթն անդրադառնում է նաև գովազդին: Համաձայն էթիկայի կանոնագրքի` դեղագործական ընկերություններն իրավունք չունեն մոլորեցնող գովազդ իրականացնել: Այն պետք է լինի ամբողջական և արժանահավատ: Մասնավորապես` դեղագործական ընկ երությունները գովազդում չեն կարող այնպիսի արտահայտություններ թույլ տալ, որոնք երաշխավորում են տվյալ դեղի դրական ազդեցությունը: Այս  փաստաթուղթն անդրադառնում է նաև դեղագործական ընկերությունների մարքեթինգային և կոմերցիոն քաղաքականությանը, ինչպես նաև ընկերությունների և առողջապահության ոլորտի մասնագետների միջև կոռուպցիոն և այլ ոչ բարեխիղճ վարքագծի անթույլատրելիությանը»,- եզրափակեց ՏՄՊՊՀ նախագահը: 

 

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт