Մերկելի կուսակցական դաշինքը Շուլցի կուսակցությանը գերազանցում Է 8 տոկոսով. հարցում
МЕЖДУНАРОДНОЕ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական միությունը 8 տոկոսի Է հասցրել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) նկատմամբ ունեցած առավելությունը, որի առաջնորդը կանցլերի պաշտոնի թեկնածու Մարտին Շուլցն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման արդյունքները, որը Stern հանդեսի եւ RTL հեռուստառադիոընկերության պատվերով անցկացրել Է Forsa սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտը:
Հարցման տվյալների համաձայն, կուսակցական միության վարկանիշն անցյալ շաբաթվա համեմատությամբ չի փոխվել եւ կազմում Է 36 տոկոս, սակայն սոցիալ-դեմոկրատների ժողովրդականությունն անցյալ շաբաթվա 31 տոկոսից ընկել Է մինչեւ 28 տոկոս:
«Ձախերին» պաշտպանում Է հարցման մասնակիցների 8 տոկոսը, նույնքանն Էլ արտահայտվել են «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ պոպուլիստական կուսակցության եւ «Կանաչների» կուսակցության օգտին: Գերմանիայի ազատ ժողովրդավարական կուսակցության վարկանիշն այս շաբաթ բարձրացել Է մինչեւ 7 տոկոս:
Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 24-ին: Դրանց արդյունքներով կձեւավորվի կառավարություն եւ կհայտարարվի կանցլերը (կառավարության ղեկավարը), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
3
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
4
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США
5
Новые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями от...



