Սերգեյ Ավետիսյանը դրական է գնահատում օդանավակայանում վիզա ստացող քաղաքացների մուտքը ՀՀ հեշտացնելու որոշումը
ОБЩЕСТВО«Զվարթնոց» օդանավակայանում Հայաստան մուտք գործելու համար տեղում վիզա ստանալու ռեժիմից օգտվող քաղաքացիներին ավելորդ թղթարարությունից ազատելը դրական կանդրադառնա երկրի զբոսաշրջային իմիջի վրա: Մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ կառավարությաննառընթեր քաղաքացիական ավիացիայիգլխավոր վարչության պետ ՍերգեյԱվետիսյանը:
«Երկու շաբաթ առաջ կառավարության նիստում քննարկվեց մի հարց, որի համաձայն երկիր մուտք գործելու վիզա տեղում ստանալու ռեժիմից օգտվող քաղաքացիներն ազատվելու են ավելորդ թղթարարությունից: Մասնավորապես, այն հերթերը, որ գոյանում են օդանավակայանում համապատասխան հարցաթերթիկը լրացնելու համար, այլևս չեն լինելու, քանի որ որոշվել է, որ հարցաթերթիկը պետք է հանվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ավետիսյանը:
Նա դրական գնահատեց երկիր մուտք գործելու համար տեղում վիզա ստանալու ռեժիմից օգտվող քաղաքացիների համարՀայաստան մուտքը մաքսիմալ հեշտացնելուն ուղղված այս քայլը: Սերգեյ Ավետիսյանն այն կարծիքին է, որ դա ևս դրականազդեցություն կունենա երկրի զբոսաշրջային իմիջի վրա:



