Քաբուլում պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է ԻՊ խմբավորումը
ОБЩЕСТВОԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ՆԱՏՕ-ի առաքելության զրահափոխադրիչների շարասյան վրա հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, ինչի մասին հայտնել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչը BBC-ին հայտնել Է ութ զոհվածների մասին: Եվս 25 մարդ վերքեր են ստացել, նրանք հիմնականում տեղացի բնակիչներ են:
ՆԱՏՕ-ի առաքելության պաշտոնական ներկայացուցիչ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կապիտան Բիլ Սալվինը Reuters գործակալությանը հայտնել Է, որ վիրավորվել են ամերիկացի երեք զինծառայողներ: Նա ճշտել Է, որ զրահափոխադրիչները գրոհից հետո կարողացել են վերադառնալ ռազմակայան:
«Ֆրանսպրես»-ը նշում Է, որ պայթյունն առավոտյան որոտացել Է Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատնից ոչ հեռու: Գրոհի թիրախը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության զրահափոխադրիչների շարասյունն Էր: Պայթյունը ոչնչացրել կամ վնասել Է մի քանի ավտոմեքենա, որոնք գտնվում Էին անցնող շարասյան մոտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



