Մեծ Բրիտանիան հրաժարվել Է 100 մլրդ եվրո վճարել ԵՄ-ից դուրս գալու համար
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիան 100 մլրդ եվրո չի վճարի Brexit-ի համար: Այդ մասին, ինչպես հայտնել Է Reuters-ը, հայտարարել Է Եվրոպական միությունից թագավորության դուրս գալու հարցերի նախարար Դեւիդ Դեւիսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեզ հարկավոր Է մանրակրկիտ քննարկել, թե որոնք են մեր իրավունքներն ու պարտականությունները»,- պարզաբանել Է նա: Նախարարը նաեւ նշել Է, որ բրիտանական կառավարությունը Բրյուսելից դեռ տեղեկատվություն չի ստացել այն մասին, թե կոնկրետ ինչ գումար Է հարկավոր վճարել ԵՄ-ից դուրս գալու համար:
The Financial Times-ն ավելի վաղ գրել Է, որ Ֆրանսիան եւ Գերմանիան պնդում են 100 մլրդ եվրո գումարի վճարումը:
Ապրիլի 27-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բրիտանացիներին նախազգուշացրել Է, որ նրանք չգայթակղվեն Brexit-ից հետո ԵՄ-ում իրենց իրավունքների առումով:
«Կողմնակի պետությունը, որպիսին կդառնա Բրիտանիան, չի կարողանա եւ չի ունենա նույն այն իրավունքները, որ ունեն Եվրամիության անդամները,-հայտարարել Է կանցլերը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում:-Ես այժմ պետք Է որքան կարելի Է պարզորոշ ասեմ, որովհետեւ, ինչպես տեսնում եմ, Մեծ Բրիտանիայում ոմանք որոշակի պատրանքներ են տածում. դա ժամանակի զուր կորուստ Է»:
Գերմանական կառավարության ղեկավարը նաեւ հայտարարել Է, որ ԵՄ-ի նկատմամբ Լոնդոնի ֆինանսական պարտավորությունները քննարկվելու են բանակցությունների առաջին փուլում:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



