Մերկելը կարող Է պարզորոշ ասել՝ ինչ վտանգավոր իրադրություն Է դիտվում Թուրքիայում
МЕЖДУНАРОДНОЕ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի կարծում, թե փախստականների վերաբերյալ Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ կնքված գործարքն Անկարային թույլ Է տալիս շանտաժի ենթարկել Բեռլինին: KՓlner Stadt-Anzeiger թերթում հրապարակված հարցազրույցում նա հայտարարել Է, որ «որպես կանցլեր միանգամայն ազատ Է եւ կարող Է պարզորոշ ասել՝ ինչ վտանգավոր իրադրություն Է դիտվում Թուրքիայում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մերկելը նշել Է, որ դա վերաբերում Է ոչ միայն հրապարակային ելույթներին, «այլեւ, ամենից առաջ, Թուրքիայի կառավարության հետ ուղղակի երկխոսությանը»: Նա ընդգծել Է, որ փախստականների վերաբերյալ գործարքը կնքվել Է ոչ միայն ի շահ ԵՄ-ի, այլեւ հենց Թուրքիայի, քանի որ թույլ Է տալիս հակազդել մաքսանենգների հանցավոր խմբերին:
Գերմանիայի կառավարության ղեկավարը հանդես Է եկել Անկարայի հետ հարաբերություներում կշռադատված մոտեցման օգտին: «Անտարակույս, մեր քննադատությունը պետք Է լինի հստակ, բայց ճիշտ նույն կերպ Էլ մենք պետք Է պահպանենք ողջամտությունը, քանի որք Թուրքիայի հետ լավ հարաբերությունները բխում են մեր սեփական շահերից»,- ընդգծել Է Մերկելը:
Միեւնույն ժամանակ նա նշել Է, որ Թուրքիայում մահապատժի սահմանումը «հիմքից կզրկի» ԵՄ-ին երկրի անդամակցման բանակցությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



