Մակրոնը փոքր-ինչ զիջում Է դիրքերը ընտրությունների երկրորդ փուլի կանխատեսումներում
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ եւ երկրի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի վարկանիշն անցած օրվա ընթացքում իջել Է մեկ տոկոսային կետով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են CEVIPOF/IPSOS Sopra Steria ընկերության հարցման արդյունքները, որն անցկացվել Է Monde թերթի համար:
Մայիսի 3-ին հրապարակված տվյալների համաձայն, երկրորդ փուլում Մակրոնին պատրաստ Է աջակցել ընտրողների 59 տոկոսն այն դեպքում, երբ Մարին լե Պենի օգտին պատրաստվում Է քվեարկել ֆրանսիացիների 41 տոկոսը: Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ OpinionWay ընկերության հարցման տվյալներով, որոնք հրապարակվել են մայիսի 2-ին, Մակրոնի օգտին քվեարկելու ցանկություն Է հայտնել ընտրողների 60 տոկոսը, լե Պենի օգտին՝ 40 տոկոսը:
Հարցումը Համացանցում անցկացվել Է ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում. դրան մասնակցել Է 13 հազար 742 մարդ, որոնցից 8 հազար 936-ը վստահ են, որ մայիսի 7-ին գնալու են ընտրատեղամասեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



