Մակեդոնիայի խորհրդարանի շենքում ռումբ են հայտնաբերել
МЕЖДУНАРОДНОЕ Մակեդոնիայի խորհրդարանի շենքում մայիսի 2-ի երեկոյան ինքնաշեն պայթուցիկ սարք Է հայտնաբերվել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Նովա Մակեդոնիա» տեղական թերթի Էլեկտրոնային տարբերակը: Երկրի ներքին գործերի նախարարությունում թերթին հավաստել են, որ խոսքը վերաբերում Է ռումբի, որը պատրաստված Է գազի բալոնից՝ ժապավենով սոսնձված պայթակով եւ պատրույգով:
Մակեդոնիայի խորհրդարանի շենքը վերջին օրերին դարձել Է քաղաքական ճգնաժամի կենտրոն, որը շարունակվում Է ապրիլի 27-ից: Այն ժամանակ ընդդիմությունը, շրջանցելով ընդհանուր ընթացակարգը, խորհրդարանի խոսնակ ընտրեց ալբանամետ «Ժողովրդական ազատագրական բանակի» նախկին դաշտային հրամանատար Թալաթ Ջաֆերիին: Ի պատասխան «Հանուն միասնական Մակեդոնիայի» շարժման ակտիվիստներն ի նշան բողոքի Սկոպիեում ներխուժել են օրենսդիր մարմնի շենք, գրավել նիստերի դահլիճը եւ անկարգություններ սարքել այնտեղ:
Դրա հետեւանքով տուժել Է առնվազն 109 մարդ, այդ թվում՝ պատգամավորներ, ոստիկանության աշխատակիցներ եւ ցուցարարներ: Արդյունքում Մակեդոնիայի կառավարող կուսակցությունն ընդդիմությանը մեղադրել Է պետական հեղաշրջման փորձի մեջ: Ընդդիմությունը երկրի նախագահին սպառնացել Է իմփիչմենտով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



