Մեծ Բրիտանիայում ընտրությունների նախաշեմին արձակվել Է խորհրդարանը
МЕЖДУНАРОДНОЕ Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների նախաշեմին լույս մայիսի 3-ի գիշերն արձակվել Է խորհրդարանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է թագավորության բարձրագույն օրենսդիր մարմնի պաշտոնական կայքում:
Մեծ Բրիտանիայում գործող օրենսդրության համաձայն, խորհրդարանը պետք Է արձակվի վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների անցկացումից 25 աշխատանքային օր առաջ: Քանի որ վաղաժամկետ համընդհանուր խորհրդարանական ընտրությունները երկրի վարչապետ Թերեզա Մեյի նախաձեռնությամբ անցկացվելու են հունիսի 8-ին, ապա օրենսդիր մարմինն իր աշխատանքը դադարեցնում Է մայիսի 3-ին տեղական ժամանակով ժամը 00:01-ին (Երեւանի ժամանակով ժամը 03:01-ին):
Մեյը մայիսի 3-ին Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն կտեղակացնի բրիտանական խորհրդարանի արձակման մասին:
Վարչապետի մտահղացմամբ՝ ընտրությունները պետք Է զգալիորեն ամրապնդեն պահպանողականների դիրքերը խորհրդարանում Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու գործընթացի ակտիվ փուլի նախաշեմին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



