Ֆրանսիայի գիտությունների ակադեմիան կոչ Է արել երկրորդ փուլում քվեարկել Մակրոնի օգտին
МЕЖДУНАРОДНОЕ Ֆրանսիայի գիտությունների ակադեմիան մայիսի 2-ին կոչ Է արել հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի օգտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է 20minutes.fr պորտալը, ֆրանսիացի գիտնականները այս կոչով հանդես են եկել այն «բացառիկ հանգամանքների» պայմաններում, «որոնք ներկայում ծառացած են մեր հանդեպ»:
«Գիտությունների ակադեմիան… կցանկանար հիշեցնել, որ պաշտպանում Է մարդասիրական արժեքները, որոնք անհամատեղելի են սահմանների փակման, ազգայնականությանը տրվելու ցանկության եւ եվրոպական ու միջազգային ծրագրերից դուրս գալու հետ»,- մեջբերում Է անում պորտալն ակադեմիայի հայտարարությունից:
«Եվ երկու թեկնածուներից դա ունակ Է անելու Էմանուել Մակրոնը»,- նշվում Է պաշտոնական կոմյունիկեում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



