Ереван, 24.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Արաբոյի Մանվել. «Ընտրությունները արհամարհական ապտակ էին հայ ժողովրդի բարոյահոգեբանական կերպարին». «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ազատամարտիկների դաշինքի» անդամ Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, «Փաստի» հետ զրույցում սխալ չի համարում, որ ընդդիմությունը՝ այդ թվում ՕՐՕ–ն չգնաց հետընտրական պայքարի, քանի որ, ըստ նրա, թալանված, ստորացված ու սոված ժողովրդին հնարավոր չէ պայքարի հանել:

«Մեր ժողովուրդը դեռ սոված է, բայց շատ սոված չի, որ շատ սովածանան, արդեն իրենք դուրս կգան պայքարի»,–ասաց ազատամարտիկը:

Ներկայացնում ենք «Փաստի» զրույցը Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ:

– Պարոն Եղիազարյան, տևական ժամանակ տեղեկություն կա, որ Սեյրան Օհանյանը պատրաստվում է «Ազատամարտիկների դաշինքի» հիմքով սեփական կուսակցություն ստեղծել, նման գործընթաց կա՞ այսօր:

– Այդպիսի տեղեկություն ես չունեմ, որ դաշինքի հիմքով Սեյրան Օհանյանը կուսակցություն է ուզում բացել: Առաջին անգամ եմ լսում:

– Իսկ Դուք նման կուսակցություն ստեղծելու անհրաժեշտություն չե՞ք տեսնում:

– Ես դրա մասին չեմ մտածել: Այդպիսի զարգացումների մասին պատկերացում չունեմ:

– Այսօր, երբ ՕՐՕ–ում սառել են հարաբերությունները, ՍԴ–ն մերժեց ընդդիմության դիմումը, Ձեր կարծիքով Ազատամարտիկների դաշինքը ո՞ր քաղաքական– հասարակական հատվածում պիտի լինի ու ի՞նչ գործունեություն պիտի իրականացնի:

– Դաշինքը ունի խորհուրդ և պետք է խորհրդի անդամներին հարցնել: Ոչ միայն ազատամարտիկների դաշինքը, այլև բոլոր այն մարդիկ, որոնք հիմնադրել են այս երկիրը ու ցավ են ապրում այս երկրի համար, պարտավոր են լինել այն ակտիվ ուժի հետ, որը ցանկանում է հայրենիքի համար մի լավ բան անել:

– Այս պահին Դուք ո՞ր ուժին եք տեսնում այդ դերում:

– Այս պահին ես ոչ մի ուժի չեմ տեսնում: Մի 15 օր հետո ամեն ինչ կհստակեցվի, այդ ժամանակ էլ ես իմ կարծիքը կհայտնեմ:

– Իշխանության ներկայացուցիչներն այսօր ասում են, թե քանի որ հետընտրական զարգացումներ չեղան, դա ամենալավ գնահատականն էր ընտրություններին, այսինքն՝ շատ նորմալ ընտրություններ են եղել: Ճի՞շտ եք համարում ՕՐՕ–ի ու մյուս ընդդիմադիրների որոշումը, որ հետընտրական զարգացումների չգնացին:

– Այո, ճիշտ էր չգնալը, որովհետև գնացողները, ովքեր պիտի գնային այսօր, այդ մարդիկ չկան: Էսօր ժողովուրդը թևաթափ եղած, մի մասը 10 հազար դրամով վաճառել է ձայնը, ումո՞վ գնաս հետընտրական պայքարի: Սոված մարդկանց հնարավոր չէ տանել պայքարի, այ, շատ սովածին հնարավոր է: Մեր ժողովուրդը դեռ սոված է, բայց շատ սոված չի: Որ շատ սովածանան արդեն, որ չկարողանան քայլել, արդեն իրենք դուրս կգան պայքարի: Նրանց պետք չի պայքարի տանել: Մարդիկ կան, իրենց որովայնը լցնում են, կարծում են՝ լավը դա է, կարելի է արդեն ժողովրդին ու ընդդիմադիր ուժերին ծաղրել: Իսկ եթե ասում են, որ սա է իրականը, ես էլ կասեմ, որ դա է պատճառը, որ 30 հազար քմ–ից այսպես մեզ պահելով դարձել ենք 30 հազար կիսատկլոր, կիսամերկ: Հայաստանում ամեն ինչ կարելի է ասել:

– Ձեր կարծիքով, ՕՐՕ–ն, որի կողքին կանգնած էր Ազատամարտիկների դաշինքը, այս ընտրություններում իրականացրե՞ց իր առաքելությունը և ինչպե՞ս իրականացրեց:

– Առաքելությունն ինչպես կարող ես իրականացնել, երբ գործ ունես թալանչիների հետ, որոնք թալանել են ամեն ինչ: Այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ ժողովուրդը բացի 10 հազար դրամից, ոչ մի հեռանկար չի տեսնում, ոչ մի հարգանք, ոչ մի արժեք չկա: Թալանված ժողովուրդ, թալանված երկիր. ստորացել է այնքան, որ 5 տարին մեկ 10 հազար դրամով նրա ձայնն առնում են: Այդպիսի ժողովրդի հետ ոչ մի բան չես կարողանա անել: Այդպիսի պայմաններում ոչ մի բան հնարավոր չէ անել: Այս ընտրությունները արհամարհական ապտակ էին հայ ժողովրդի բարոյահոգեբանական կերպարին:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Новогоднее мероприятие «Евразии» в Ереване: вручение дипломов, кинопоказ и встреча с Дедом МорозомСотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыкиЮнибанк завершил размещение бессрочных облигаций раньше срокаРазве дворовая команда сможет победить профессионалов. Аршак КарапетянСтипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»Что происходит, когда одного человека нет в Армении? «Паст»Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в АрменииПутин: Товарооборот с Арменией скорректировалсяПашинян заявил Путину о важности восстановления ж/д, соединяющих Армению с Азербайджаном и ТурциейГосдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление ГазыПесков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия УкраинеСотни семей в Раздане получили гуманитарную помощьАрмянский фильм победил на Первом морском молодежном фестивале вертикального кино и видео «Золотой Якорь»Украинские беспилотники атаковали причалы и суда в крупном нефтяном порту Краснодарского краяЗолото подорожало выше $4380 за унцию и обновило ценовой рекордO Ялтинской конференции и её наследии: обсуждение в «Евразия-Армения»Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Добро пожаловать на ID павильон: Big Christmas Market