Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համագործակցության արդիական հարցերը, այդ թվում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի գործողությունների համակարգման հեռանկարները ՝ ահաբեկչության դեմ պայքարում՝ սիրիական ճգնաժամի համատեքստում, Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակի սրումը, նրանք նաեւ կողմ են արտահայտվել Համբուրգում G20-ի գագաթնաժողովի շրջանակում անձնական հանդիպում կազմակերպելուն։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Կրեմլից նշել են, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն «աշխուժացնել երկու երկրների արտգործնախարարների երկխոսությունը՝ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմն ամրապնդելու, այն կայուն ու կառավարելի դարձնելու ուղղությամբ» «Նպատակն է ստեղծել նախադրյալներ Սիրիայում կարգավորման իրական գործընթացի մեկնարկի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Մանրակրկիտ քննարկվել է Կորեական թերակղզու իրավիճակը։ Վլադիմիր Պուտինը զսպվածության ու լարվածության նվազեցման կոչ է արել»։
Պուտինն ու Թրամփը «կողմ են արտահայտվել շարունակել հեռախոսային շփումները, նաեւ անձնական հանդիպում կազմակերպել Համբուրգում հուլիսի 7-8-ը Քսանյակի խմբի գագաթնաժողովի նիստի օրերին», ասվում է հաղորդագրության մեջ։



