Պարզվում է՝ դուք ամբողջ կյանքում սխալ եք լիցքավորել սմարթֆոնի մարտկոցը
ФОТОՉափազանց տհաճ է, երբ սմարթֆոնի մարտկոցը լիցքաթափվում է օրվա կեսին, սակայն իրականում դա կարող է նաև մեր մեղքը լինել։ Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ պետք է վերալիցքավորի մարտկոցը, երբ այն գրեթե ամբողջովին սպառել է լիցքը, սակայն դա այդքան էլ այդպես չէ։

Կարելի է երկարաձգել մարտկոցի աշխատանքը և խուսափել տհաճ անակնկալներից։
- Լիցքավորեք Ձեր հեռախոսը ամբողջ օրվա ընթացքում՝ ցանկացած հարմար պահի։
- Մի լիցքավորեք մարտկոցը մինչև 100%, քանի որ բարձր լարումը վատ է ազդում մարտկոցի վրա։
- Մի թողեք սմարթֆոնը հոսանքին միացված, երբ այն լիարժեք լիցքավորված է։ Դա անելը նվազեցնում է մարտկոցի արդյունավետությունը և լիցքի պահպանման ժամկետը։
- Լիցքավորեք միջին ջերմաստիճանի պարագայում. մի թողեք, որ մարտկոցը չափից շատ սառչի կամ տաքանա։
- Եթե լիցքավորման ընթացքում սմարթֆոնը տաքանում է, ապա անհապաղ անջատեք այն հոսանքից և մի քանի ժամ անց կրկին փորձեք։

Բացի այս ամենից՝ նաև պետք է հետևել նրան, որ սմարթֆոնի մարտկոցը չհասնի 0% լիցքի։ Լավագույն տարբերակը սմարթֆոնի մարտկոցի լիցքը 40% - 80% պահելն է. այդպես այն առավելագույն արդյունքը ցույց կտա աշխատանքի արագության և մարտկոցի երկարակեցության առումներով։
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



