Էրդողանը կրկին դարձավ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության ղեկավար խորհրդի նիստում միաձայն որոշում է կայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դարձնել կուսակցության անդամ։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայում սահմանադրական փոփոխություններից հետո իշխող կուսակցությունը մայիսի 2–ին ղեկավար խորհդի նիստ էր հրավիրել, որի ժամանակ էլ առաջարկվել է նախագահ Էրդողանին կրկին դարձնել կուսակցության անդամ։
Նիստում միաձայն կայացրած որոշումից հետո Էրդողանն իր խոսքում նշել է, թե երջանիկ է, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ինքը կարողացել է հետ վերադառնալ իր կուսակցությունը։
Նշվում է, որ մայիսի 21–ին էլ տեղի է ունենալու AKP–ի արտահերթ համագումարը, որի ժամանակ Էրդողանի թեկնածությունը կառաջադրվի կուսակցության ղեկավարի պաշտոնում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



