Ֆիյոնը որոշել Է ժամանակավորապես հեռանալ քաղաքական կյանքից
МЕЖДУНАРОДНОЕՆախագահական ընտրություններում «Հանրապետականներ» կուսակցության նախկին թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը որոշում Է ընդունել ժամանակավորապես դադարեցնել իր քաղաքական գործունեությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Փարիզի Քիմիայի տանն ընտրողների հետ կայացած հանդիպմանը:
«Ես այժմ մտադիր եմ մի կողմ քաշվել եւ այնտեղից հետեւել տեղի ունեցող ամեն ինչին»,- ասել Է Ֆիյոնը BFM TV հեռուստաալիքի եթերում: Նա այս առնչությամբ հայտնել Է, որ մտադիր չԷ մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին, որոնք երկրում տեղի կունենան հունիսին:
Խոսելով մայիսի 7-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին՝ Ֆիյոնը կոչով դիմել Է ավելի վաղ իրեն պաշտպանած ֆրանսիացիներին՝ քվեարկության ժամանակ «ղեկավարվելու առողջ դատողությամբ»: «Տնտեսության ոլորտում «Ազգային ճակատի» ծրագիրն անխուսափելիորեն կքայքայի Ֆրանսիան»,- ընդգծել Է «Հանրապետականներ» կուսակցության նախկին թեկնածուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



