Սերժ Սարգսյանի հակահարվածը
ПОЛИТИКА1in.am / Հայաստանում Եվրամիության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերում կոռուպցիայի գործը և դրա շրջանակում ԵՄ պատվիրակության որոշ աշխատակիցների ձերբակալությունն ու ներկայացված մեղադրանքը ըստ էության Սերժ Սարգսյանի պատասխանն է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Եվրամիության քաղաքականության: Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, այլ պաշտոնյաներ պարբերաբար հանդես են գալիս կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին հայտարարություններով՝ նաև բավական անթաքույց դժգոհություն հայտնելով դրա ուղղությամբ իշխանության քայլերի արդյունավետությունից և դինամիկայից:
Սերժ Սարգսյանն ահա հակահարված է հասցնում Եվրամիությանը: Շատ հետաքրքրական է, որ այն հաջորդում է խորհրդարանական ընտրություններին, որոնց կապակցությամբ Սարգսյանը ստացել է նաև Եվրամիության որոշակի հավանությունը, ապահովել է ՀՀԿ միանձնյա իշխանությունը և այժմ զբաղված է 2018-ի խնդրով:
Եվրամիությանը հակահարվածը մեծ հաշվով հետաքրքրական է դառնում նաև այս խնդրի համատեքստում՝ պարունակելով բավականին ուշագրավ մեկ այլ նրբերանգ: Խորհրդարանական ընտրություններից առաջ Եվրամիությունը դժգոհելով նախորդ կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի քայլերից՝ միաժամանակ նաև դրական ակնկալիք և հույս էր հայտնում նոր կառավարությունից, Կարեն Կարապետյանից: Դա գործնականում քաղաքական աջակցություն էր Կարապետյանին: Սերժ Սարգսյանը փաստորեն համբերեց, անցկացրեց ապրիլի 2-ը և ահա հասցնում է պատասխան հարվածը կամ անում պատասխան քայլը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:



