Սոմալիում սովահար երեխաների թիվը մոտենում Է 1,4 միլիոնի
МЕЖДУНАРОДНОЕՍոմալիում սովահար երեխաների թիվը մինչեւ 2017 թվականի վերջը կավելանա մոտավորապես 50 տոկոսով եւ կհասնի 1,4 միլիոնի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) տվյալները:
Կազմակերպության հաշվարկների համաձայն, մոտավորապես 275 հազար երեխաներ տառապելու են սննդի սուր անբավարարությունից, որը սպառնալիք Է ներկայացնելու նրանց կյանքի համար: Դրա հետ մեկտեղ նշվում Է, որ երեխաները, որոնք տառապում են թերասնումից, ինն անգամ ավելի շատ են ենթակա տարբեր հիվանդությունների: «Երաշտի, հիվանդությունների եւ բնակչության տեղափոխությունների զուգորդումը մահացու Է երեխաների համար, նրանց կյանքը փրկելու համար մեզ անհրաժեշտ Է անել շատ ավելին եւ որքան կարելի Է ավելի արագ»,-կազմակերպությունը մեջբերում Է Սոմալիում UNICEF-ի ներկ այացուցիչ Սթիվեն Լոուվերիերի խոսքը:
UNICEF-ի տվյալներով՝ երաշտը նաեւ հանգեցրել Է այն բանին, որ անապահով ընտանիքների մոտավորապես 40 հազար երեխաներ դադարել են հաճախել ուսումնական պարապմունքներին, քանի որ նրանք ստիպված են զբաղվել ջուր եւ սնունդ հայթայթելով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



