Վարշավայում անդրադարձել են Կաչինսկու եւ Պուտինի վերաբերյալ Մակրոնի ասած խոսքերին
МЕЖДУНАРОДНОЕ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը խիստ անպատեհ Է համարում, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել Է Լեհաստանի կառավարող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկու հետ, ինչի մասին ասված Է գերատեսչության հայտարարության մեջ: Ավելի վաղ Մակրոնը հայտարարել Էր, թե նախագահական աթոռի համար պայքարում իր մրցակից Մարին Լը Պենի դաշնակիցներն են Պուտինը եւ Կաչինսկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք ուշադրությամբ հետեւում ենք Ֆրանսիայի ընտրարշավին Եվրամիության ապագայի համար այդ երկրի կարեւորության առնչությամբ: Այդ համատեքստում ափսոսանքով նշում ենք, որ նախագահական ընտրարշավի ժամանակ հերթական անգամ Ֆրանսիայում՝ դաշնակից երկրում, որն, ինչպես եւ Լեհաստանը, պատկանում Է ինչպես ՆԱՏՕ-ին, այնպես Էլ Եվրամիությանը, պետության բարձրագույն պաշտոնին հավակնող թեկնածուն օգտագործում Է անթույլատրելի համեմատություններ եւ պիտակներ, որոնք մոլորության մեջ են գցում հասարակական կարծիքը»,- ասված Է Լեհաստանի ԱԳ նախարարության հայտաարության մեջ:
«Լեհաստանի կառավարությունը տիկին Մարին Լը Պենի դաշնակիցը չԷ: Տիկին Լը Պենի եւ «Իրավունքի եւ արդարության» առաջնորդի ենթադրյալ դաշինքի մատնանշումը «ձեռնածություն» Է, իսկ Յարոսլավ Կաչինսկուն «բազմաթիվ ազատություններ խախտողների, Լը Պենի բարեկամների» ճամբարին դասելը խիստ անպատեհ Է»,- նշել Է գերատեսչությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



