Հայաստանի ռուսական ռազմակայանի օդուժը փոխադրվում Է շահագործման ամառային ռեժիմի
ОБЩЕСТВОՀայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն բազայում սկսվել Է ՄիԳ-29 արդի կործանիչների, Մի-8ՄՏ ռազմափոխադրական եւ Մի-24Պ հարվածային ուղղաթիռների փոխադրումը շահագործման ամառային ռեժիմի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, մեկ ամսվա ընթացքում ինքնաթիռներում եւ ուղղաթիռներում կկատարվեն համալիր աշխատանքներ, որոնք ներառում են ավելի քան տեխնիկական սպասարկման հարյուրից ավելի տարբեր գործողություններ: Միավորման ինժեներները եւ տեխնիկները կստուգեն համակարգերի, ագրեգատների, հանգույցների եւ սարքավորանքի աշխատունակությունը, ինչպես նաեւ կզննեն վառելիքի բաքերը, շարժիչները, կփոխեն յուղը եւ հատուկ հեղուկները:
Բացի ավիացիոն տեխնիկայի սպասարկումից, կանցկացվեն նաեւ ռազմական օդաթռիչքարանի օբյեկտների վերանորոգման-վերականգնման եւ ստուգման համալիր աշխատանքներ: Միավորման տարածքը բերվում Է շահագործման ուսումնա-մարտական ռեժիմի, իրականացվում են ինժեներական աշխատանքներ, պատրաստվում եւ վերականգնվում Է թռիչքա-վայրԷջքային գոտին, ստուգվում են օդաթռիչքարանի սարքավորանքը եւ կապի ապարատները:
Շահագործման ամառային պայմաններին սպառազինության եւ ռազմական ավիացիոն տեխնիկայի պատրաստման միջոցառումներին ներգրավված են միավորման ինժեներա-տեխնիկական ծառայության ավելի քան 200 զինծառայողներ:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



