Ռուսաստանցիների երկու երրորդը ցանկանում Է, որ Պուտինի վերընտրվի 2018-ի ընտրություններում. հարցում
МЕЖДУНАРОДНОЕ«Լեւադա-կենիտրոնի» կողմից անցկացված հարցման մասնակիցների երկու երրորդն ասել Է, թե կցանկանար, որ Վլադիմիր Պուտինը վերընտրվեր 2018 թվականի ընտրություններում, թեեւ նա ինքը դեռ չի հայտարարել նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու պլանների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պուտինի նոր նախագահական ժամկետը ցանկանում Է հարցման մասնակիցների 64 տոկոսը: Նրա փոխարեն այլ մարդու Է ցանկանում տեսնել հարցվածների 22 տոկոսը: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Լեւադա-կենտրոնում: Հարցվածների մնացած 14 տոկոսը դժվարացել Է պատասխանել հարցին:
Նրանց հարցրել են, թե ում օգտին իրենք կքվեարկեին, եթե նախագահական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը: Շատերն ընդհանրապես չեն կողմնորոշվել ընտրություններին իրենց մասնակցության հարցում, ուստի Պուտինին աջակցելու պատրաստակամության մասին հայտարարել Է հարցվածների միայն 48 տոկոսը:
Ռուսաստանցիների 10 տոկոսը չգիտե՝ կգնա արդյոք ընտրություններին. 13 տոկոսը վստահ Է, որ չի քվեարկելու. 19 տոկոսը չի կողմնորոշվել, թե որ թեկնածուին կպաշտպանի:
Իսկ եթե վերցնենք նրանց, ովքեր «պատրաստ են քվեարկել այս ընտրություններում եւ որոշել են՝ ում օգտին են քվեարկելու», ապա այս մարդկանց շրջանում Պուտինին պատրաստ Է աջակցել 83 տոկոսը:
Վլադիմիր Ժիրինովսկու, Գենադի Զյուգանովի, Սերգեյ Շոյգուի եւ Ալեքսեյ Նավալնիի նախագահական վարկանիշերը տատանվում են 5 տոկոսի սահմաններում:
Հարցումը մարտի 31-ից մինչեւ ապրիլի 3-ն անցկացվել Է Ռուսաստանի 48 տարածաշրջանների 137 բնակավայրերի 18-ից բարձր տարիքի 1600 մարդկանց շրջանում: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,4 տոկոսը:
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
3
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
4
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США
5
Новые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями от...



