Հունաստանը վարկատուների հետ համաձայնության Է եկել բարեփոխումների փաթեթի շուրջը
МЕЖДУНАРОДНОЕՀունաստանն իր վարկատուների հետ համաձայնության Է եկել ֆինանսական օգնություն ստանալու պայմանների շուրջը, ինչի մասին հայտնել Է The New York TImes-ը: Հունաստանի ֆինանսների նախարար Էվկլիդես Ցակալոտոսը հայտարարել Է, որ «սպիտակ ծուխ Է երեւում»՝ ակնարկելով Հռոմի պապի ընտրությունների ընթացակարգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Աթենքը, որը հուլիսին պետք Է պարտքի գծով 7 միլիարդ եվրո վճարի, խոստացել Է բարձրացնել հարկերը եւ կրճատել սոցիալական վճարները, ներառյալ կենսաթոշակները, մայրական նպաստները, չքավորների բժշկական օգնության ապահովումը: Բացի դրանից, Հունաստանը փոփոխություններ կմտցնի Էներգետիկայի ոլորտում:
Հունաստանի, Եվրամիության եւ ԱՄՀ-ի միջեւ բանակցություններն ընթանում Էին վեց ամիս: Կողմերն այժմ պետք Է քննարկեն երկրի պարտային բեռնվածության թեթեւացման հնարավոր ուղիները:
Եվրոյի գոտու եւ ԱՄՀ-ի վարկատուների ներկայացուցիչներն արդեն մայիսի 2-ին կվերադառնան իրենց կենտրոնակայաններ՝ պատրաստելու հաշվետվություն, որը մայիսի 22-ին կներկայացվի եվրոյի գոտու երկրների ֆինանսների նախարարների հանդիպմանը: Հույն խորհրդարանականները մինչ այդ պետք Է քվեարկեն տվյալ հարցի շուրջը:
Համաձայնագրի ընդունումը Հունաստանին թույլ կտա ստանալ հաջորդ վարկաբաժինն օգնության երրորդ փաթեթի շրջանակներում համաձայնեցված 86 միլիարդ եվրոյից, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
3
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
4
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США
5
Новые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями от...



