Մակրոնը վարչապետի պաշտոնում տեսնում Է նաեւ կին թեկնածուի
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ ընտրություններում հաղթելու դեպքում երկրի վարչապետի պաշտոնում կարող Է նշանակել կնոջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է BFMTV հեռուստաալիքի եթերում:
«Այժմ մտքումս կան երկու- երեք թեկնածուներ, նույնիսկ երկու թեկնածու: Բայց առայժմ չեմ հայտարարի՝ ովքեր են նրանք: Պարզապես լուրջ չի լինի ընտրություններում չհաղթած հայտնել վարչապետի անունը»,-ասել Է Մակրոնը նկատի ունենալով իր մրցակցի՝ Մարին լե Պենի արած հայտարարությունը, որն օրերս արդեն հայտնել Է, որ իր վարչապետը կդառնա «Հառա՛ջ, Ֆրանսիա» շարժման առաջնորդ Նիկոլյա Դյուպոն Էնիյանը:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Մակրոնն ասել Է, որ իր հաղթելու դեպքում «նոր վարչապետ կարող Է դառնալ կին»: Այդ կապակցությամբ ավելի վաղ ԶԼՄ-ներում նշվում Էր Սեգոլեն Ռուայալի անունը, որը քանիցս նախարարական պաշտոններ Է զբաղեցրել եւ ներկայում բնապահպանության, կայուն զարգացման, Էներգետիկայի եւ ծովի նախարարն Է: Ռուայալն արդեն հայտարարել Է Մակրոնի թեկնածությունը պաշտպանելու մասին եւ հայտնվում Է նրա հանրահավաքներում:
Քաղաքական վերլուծաբանների կարծիքով՝ Մակրոնը կարող Է վարչապետ նշանակել նաեւ «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Բայրուին, որը նույնպես նրան աջակցում Է ընտրություններում: «Ես կառավարության անդամներին ընտրելու եմ՝ ելնելով ոչ թե նրանց քաղաքական կշռից ու հայտնիությունից, այլ նրանց կոմպետենցիայից»,-ընդգծել Է Մակրոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
За два месяца девять лет восполнится? «Паст»
3
Когда земля уходит из-под ног: «Паст»
4
Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»
5
Только стыд и позор из-за властей: «Паст»



