Հղիության ընթացքում առաջացող հետաքրքիր փոփոխություններ
ФОТОԱմերիկացի գիտնականները վերջին շրջանում հետազոտություններ են իրականացրել, որոնք ցույց են տվել, որ հղիության ընթացքում կանանց ոտքերը երկարում են, իսկ ոտնաթաթերը՝ լայնանում:

Հետազոտությանը մասնակցել է 49 հղի կին: Գիտնականները ոտնաթաթերի չափումներ են կատարել հղիությունից առաջ եւ այդ ընթացքում, ինչպես նաեւ երեխայի ծննդից հետո: Պարզվել է, որ կանանց 70%-ի ոտնաթաթերի չափերն անընդհատ փոխվել են: Ընդ որում, փոփոխությունները տատանվել են բավական մեծ սահմաններում: Բացի այդ, գիտնականներն արձանագրել են կանանց հասակի աննշան աճ՝ 2-20 մմ:

Հետազոտության արդյունքում մասնագետները եզրակացրել են, որ ոտքի չափսի փոփոխությունը կանանց հենաշարժական համակարգի հիվանդացության զարգացման գլխավոր պատճառներից է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



