Ереван, 24.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Ինտրիգը ձգվում է. կան մի քանի տարբերակներ. «Իրատես»

ПОЛИТИКА

«Իրատես» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյանը ոչ միայն հայոց, այլեւ աշխարհի քաղաքական ուժերին, մագիստրոսներին կարող է համբերության, քանդել-հավաքելու քաղաքական մաստեր-կլասներ տալ:

Կրկին «Գոդոյին»` ԱԺ նախագահին, սպասելու այս մի «դեպքը» յուրօրինակ է այնքանով, որ խորհրդանշում է նախագահական համակարգի ավարտը մեզանում։ Դեֆակտո երրորդ` վերջին նախագահի որոշումը էական կարող է լինել ոչ միայն քաղաքական, այլեւ պատմական առումով. հասկանալու` ի՞նչ առաջնահերթություն է դրվելու ԱԺ նախագահի որոշարկված անձի սիմվոլի տակ, խնդիրը լուծվելու է գաղափարակա՞ն, ազգային շահի՞, թե՞ կոնյունկտուրային մոտեցման ուղենիշներով։ Որոշ պնդումների համաձայն, Սերժ Սարգսյանն ունի մի քանի տարբերակ: Կասկածում ենք: Կարծում ենք` ունի մեկ եւ որոշիչ պլան, որի մասին կհայտարարի ամենավերջին պահին` դրանով դասավորելով ողջ քաղաքական տախտակը հիմնավորապես, գոնե որոշիչ` 2018 թվականին ընդառաջ:

Բայց քանի որ, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, քաղաքագետներն ու լրագրողներն ունեն մի քանի տարբերակ, դիտարկենք դրանք:

Տարբերակ «ա». ԱԺ նախագահի ամենահավանական անուններից առաջինը, թերեւս, Կարեն Կարապետյանն է` Տաշիրի. երկու Կարենը մի քիչ շատ է մեկ Հայաստանի համար, բայց դե, երբեք մի՛ ասա` երբեք:

Դիտարկենք. վերջինիս առավելություններն են` նա կարող է հավասարակշռել իշխանությունը` թե Կարեն Կարապետյանի, թե Սերժ Սարգսյանի` 2018-ի վարչապետության ժամանակահատվածում, դառնալով բուֆերային խաղացող` մի շարք որակների շնորհիվ։ Ֆորբսահայության ընտանիքի ներկայացուցիչ է, ինչը ոչ պակաս կարեւոր բաղադրիչ է թե՛ գեոքաղաքական, թե՛ մնացյալ առումներով: Տնտեսական մագնատ է` եղբոր մասով: Ի դեպ, շատերը կարծում են` Հայաստանին Կարապետյան եղբայրների խոստացած ներդրումները ուշանում են հենց այս` սպասվող նշանակման պատճառով. կլինի աթոռ` առավոտյան, կլինեն ներդրումներ` երեկոյան։ Ասում են:

Կարեն Կարապետյանը շատ դեպքերում կարող է խաղի կանոններից դուրս մտքեր հայտնել, ինչը դրական բան ունի խորքում եւ այն էլ` ՀՀԿիզմի տոտալիտար այլակարծության պարագայում: Հաշվի առնենք այն հանգամանքը, որ բուն գործում Կ.Կ.ն շեղումներ կուսակցական գծից, բոլոր դեպքերում, երբեք թույլ չի տալիս, ինչը կրկնակի հետաքրքիր է դարձնում նրա կուսակցական փոքրիկ «դիսիդենտությունը», որովհետեւ յուրաքանչյուր քաղաքական մարմին, էլ չենք ասում` «հազար դար» իշխող կուսակցություն, իր մեջ պետք է ունենա ոչ թե մեկ, այլ մի քանի ներքին այլակարծիքներ, որպեսզի կուսակցությունը «փրկվի» ոսկրացումից։ Չնայած ՀՀԿի դեպքում սա անհույս է, եւ «փրկության» մասին կարող են խոսել բացառապես անուղղելի լավատեսները:

Մինչ կանցնենք Կարեն Կարապետյանի «թույլ» կողմերին, հատկանշենք բարեգործ Կարապետյանների տարիների վաստակը: Եվս մի ֆենոմեն ունի Կարեն Կարապետյանը. «տետ ա տետ» զրույցներում անչափ խոր, հասկանալի տեսակ է, սակայն հանրային` ընդհանրական շփման ընկալումը նույնական չէ:

Ահա եւ հասանք նրա թույլ կողմերին. տեսակետ կա, որ դժվար է հաղթահարում, Նժդեհի ասած` իր ներքին մարդուն: Հաղորդակցության մեջ ոչ միշտ է հեշտ: Հասանելի չէ, ինչպես եղել են ԱԺ նախագահներ Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Գրիգորիչը: Չենք կարծում, որ նշանակվելու դեպքում լուրջ խնդիրներ կունենա դահլիճի, նիստ վարելու, լրագրողական համքարության հետ, նիստերը, ի վերջո, կարող են վարել երեք տեղակալները, այնուհանդերձ, հրապարակայնության «դոզավորման» խնդիր նա անպայման կունենա: Իրենից կպահանջվի լավ կազմակերպիչ, ճկուն ԱԺ նախագահ, քաղաքականմենեջեր, տրիբուն լինել: Դառնալ…

Այսքանը:

Տարբերակ «բ»-ով էլ կդիտարկենք Էդուարդ Շարմազանովի, Արմեն Աշոտյանի եւ «իքս» թեկնածուի ԱԺ նախագահ դառնալու ամպլիտուդը, որպես քաղաքական սերնդափոխության հնարավորություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Армянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже»Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Новогоднее мероприятие «Евразии» в Ереване: вручение дипломов, кинопоказ и встреча с Дедом МорозомСотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыкиЮнибанк завершил размещение бессрочных облигаций раньше срокаРазве дворовая команда сможет победить профессионалов. Аршак КарапетянСтипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»Что происходит, когда одного человека нет в Армении? «Паст»Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в АрменииПутин: Товарооборот с Арменией скорректировалсяПашинян заявил Путину о важности восстановления ж/д, соединяющих Армению с Азербайджаном и ТурциейГосдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление ГазыПесков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия УкраинеСотни семей в Раздане получили гуманитарную помощьАрмянский фильм победил на Первом морском молодежном фестивале вертикального кино и видео «Золотой Якорь»Украинские беспилотники атаковали причалы и суда в крупном нефтяном порту Краснодарского краяЗолото подорожало выше $4380 за унцию и обновило ценовой рекордO Ялтинской конференции и её наследии: обсуждение в «Евразия-Армения»Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития