«Ժանգոտ փշալարի է կպել». 13-ամյա երեխայի հայրը պնդում է՝ որդին հրազենային վնասվածք չի ստացել
ОБЩЕСТВОNews.am-ը գրում է.
Արարատի մարզի Փոքր Վեդիում ապրիլի 25-ին, նախնական տվյալով, հրազենային վիրավորում ստացած 13-ամյա մի երեխայի հայրը շարունակում է պնդել, որ որդին հրազենային վնասվածք չի ստացել:
NEWS.am-ին Փոքր Վեդիի գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ դեպքի մասին զրուցել է երեխայի հոր հետ, որն էլ ասել է, թե երեխան վնասվածքը ստացել է փշալարից:
«Երեխայի հայրն ասում է, որ սուտ են տեղեկությունները, թե որդին հրազենային վնասվածք է ստացել: Ասում է, որ երեխաներով խաղացել են, որդին էլ ժանգոտ փշալարի է կպել, իրենք էլ հիվանդանոց են տարել ապահովության համար: Երեխան հիվանդանոցում մնացել է ընդամենը 5-10 րոպե»,- ասաց գյուղապետը:
Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի, երեխան վնասվածքը ստացել է համագյուղացու կողմից՝ ապօրինի եղանակով իր մոտ պահված որսորդական երկփողանի 16 տրամաչափի հրացանից կատարված պատահական կրակոցի հետևանքով: Ոստիկանները հայտնաբերել են հրացանը, իսկ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:



