«Եվրատեսիլ 2017». բլոգերները շոկ են ապրել Արծվիկի փորձնական ելույթից (տեսանյութ)
ВИДЕОStyle.news.am-ը գրում է.
«Եվրատեսիլ-2017»-ին հաշված օրեր են մնացել: Մայիսի 9-ին Կիեւում կկայանա մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի ժամանակ ելույթ կունենա նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը: Հայ երգչուհին իր եվրատեսիլյան Fly With Me երգը կներկայացնի 16-րդ համարի ներքո:
Մասնակիցներն արդեն ժամանել են Ուկրաինայի մայրաքաղաք, որտեղ այս պահին անցկացվում են մրցույթի փորձերը: Այսօր կայացել է նաեւ Հայաստանի ներկայացուցչի առաջին փորձը եվրատեսիլյան բեմի վրա:
Արծվիկի փորձնական ելույթին են անդրադարձել եվրատեսիլյան հայտնի՝ Wiwibloggs կայքի լրագրողները:
«Անկեղծ ասած՝ ինձ Արծվիկը դուր էր գալիս, բայց այն, ինչ նա արեց այսօր... կարող եմ ասել, որ նա մրցույթի ակնհայտ ֆավորիտներից է: Հայաստանը միշտ լավ շոուներ է ներկայացնում մրցույթին, բայց այս անգամ դա պարզապես գլուխգործոց է:
Շարունակությունն՝ այստեղ



